ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Անմարմին դիմակների մեջ

Անմարմին դիմակների մեջ
28.10.2023 | 16:05

Որքան շատ բան ես իմացա`

այնքան քիչ եմ էլ հասկանում,

ցավագա՜ր էլ չիմաստնացա

ու էլ ոչինչ...չեմ ցանկանում։

Տարիքի հետ երգս անցավ

ու կեծ մրմուռ մնաց շուրթիս,

խելքս առած աշնանացավ

հրկեզ արևն այրամուտիս։

Թե գա՞վն էր ծակ` կրծքիս թափվեց

բախտիս մաճառ գինին կարմիր,

անարձագանք ա՛խս մարեց

դիմակների մեջ անմարմին:

Եվ գուշակն էլ հմայագիր

ահո՜վ շրջվեց .- Գալիք չունի'

ավարային հարճ երկիրդ`

պոետներով հեգ անտունի ։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 3637

Մեկնաբանություններ